HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին:

ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը: ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությանը:

Արա Բաբլոյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Նա նորընտիր խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցելու դեսպանության հետ՝ նպաստելով բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացմանը:

Իվան Վոլինկինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Դեսպանը ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւրությունը ռուս-հայկական քաղաքական օրակարգում:

Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:

Իվան Վոլինկինն անդրադարձել է համագործակցության ակտիվացմանը ԵԱՏՄ շրջանակում՝ կարեւորելով երկու երկրների օրենսդրության համապատասխանեցումը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկայում Մոսկվա նախատեսված պաշտոնական այցի մանրամասները: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter