HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանառության են ներկայացվել կալանավորված անձի տեսակցությունների երաշխավորմանն ուղղված օրենսդրական նախագծեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Ինչպես հայտնում է ՄԻՊ գրանսենյակը, նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբքրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին:

Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամմերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք:

Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ ևանհատականացված հիմնավորում:

Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է.

1. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված անձի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել հստակ հիմքեր և ընթացակարգ,

2. այդպիսի սահմանափակում կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: Այն կարող է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության հետ միաժամանակ կամ առանձին` բացառիկ դեպքերում, երբ առկա են դրա համար օրենքով նախատեսված հիմքերը,

3. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Դրանք նաև պետք է անմիջապես հանձնվեն կալանավորվածին ու նրա փաստաբանին, որպեսզի լիարժեք ապահովվի բողոքարկման իրավական հնարավորությունը,

4. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է դառնա պարբերական վերանայման առարկա՝ անկախ կալանավորված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից,

5. գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ նույնպես պետք է հատուկ անդրադարձ կատարվի հիշյալ որոշմանը: Արգելքի պահպանման դեպքում դատարանը պետք է հիմնավորի դրա պահպանման անհրաժեշտությունը: 

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter