HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝  Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»։ Ճանապարհին արձանագրվել է պտղի կենսաբանական մահը:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի ևԱնիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածին պտղի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պտղի մահվան պատճառը պարզելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter