HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ:

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը:
Վիտոլդ Կարչևսկին նշել է, որ «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ գյուղատնտեսական ուղղություններում:

Երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter