
Փաստաբանն ընդդեմ «Հրապարակի». նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից:
Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։
Մեկնաբանությունների մեջ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով: Մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից, և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:
Այս մեկնաբանությունները «Հրապարակ» թերթում հայտնվել են միայն փաստաբանի` դատական հայցը ներկայացնելուց հետո:
Քանի որ «Հրապարակի» փաստաբան Գևորգ Դավթյանը նոր էր ընդգրկվել գործում, դատարանին միջոներդեց ժամանակ տրամադրել գործին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 13-ը:
Մեկնաբանել