
Գրանցվել է 3.5 մագնիտուդով ստորգետնյա ցնցում
Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 և արևելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
լրացում 14։15
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երկրաշարժի մագնիտուդը 3․7 է եղել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել