HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների շահերին:

«Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որ տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին համապատասխան, գովազդվող ապրանքի վերաբերյալ ապառողին տրամադրել միայն ամբողջական, հավաստի և լիարժեք տեղեկատվություն՝ առանց վնասելու մրցակիցների շահերին»,- նշված է հաղորդագրության մեջ:  

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի»  գովազդում սպառողներին տեղեկացվում է, որ իրենց «արտադրանքի համն անկրկնելի է և սպառողները պարզապես այլընտրանք չունեն, քանի որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել»: Տնտեսվարողները պետք է զերծ մնան գովազդում գերադրական աստիճան արտահայտող բառերի օգտագործումից:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար  ««Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

լուսանկարը՝ «Ցարսկիյ պրոդուկտ» ապրանքանիշի գովազդային տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter