HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վիվառո Գրուպ»-ը բողոքել է մրցակցից

«Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն դիմում-բողոք է ներկայացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ բողոքելով մրցակից ընկերության՝ «adjarabet.am» էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագծից: Ըստ բողոքի, վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող «adjarabet.am»-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում՝ իրենց շահերին:

«Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» և «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումը արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերին: Ամենահետաքրքիր, ամենահայտնի, ամենաբարձր և նման այլ արտահայտություններով փորձ է արվում մոլորեցնել սպառողներին՝ ցույց տալով, որ լավագույնը հենց իրենց ընկերությունն է և այլընտրանք չկա: Բացի այդ, դիմումատուն նշում է նաև, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաև այն, որ «adjarabet.am»-ի գովազդային վահանակներում պատկերված են 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հանձնաժողովի դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար «adjarabet.am» կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:  

ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի և կմոլորեցի սպառողներին, այլ նաև կվնասի մրցակից ընկերությունների շահերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter