HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժը զգացվել է նաև Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ և Կապս գյուղերում

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:21-ին, գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ և Կապս գյուղերում՝ մինչև 4 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ լրացնելով նախորդ հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 և արևելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ և վերնոշյալ գյուղերում։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Այս «բալ» բառը մի օգտագործեք. շփոթություն է ստեղծում: Օգտագործեք միայն միջազգայնորեն ընդունված «մագնիտուդը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter