HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր

ՊԵԿ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գրասենյակի և Ուկրաինայի իրավապահ ոլորտի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող, այդ թվում՝ թմրամիջոցների մաքսանենգության, դրանց բացահայտման, կանխարգելման և քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ փոխօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ տեղեկատվական համագործակցություն հաստատելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter