HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները: 

Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները, հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter