HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները

Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել  ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա ծանոթացել է առաջարկվող ծրագրերի վերաբերյալ տեսակետներին և կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Շնորհակալություն հայտնելով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար, Վիգեն Սարգսյանը կարևորել է նման քննարկումների դերը՝ հանրային իրազեկման տեսանկյունից։

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները ևս կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter