Հոլիվուդյան հայ կինոգործիչների հավաք Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կայացել է Հոլիվուդյան հայ կինոգործիչների հավաքը, որին ներկա են եղել հոլիվուդյան հայտնի դերասաններ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլն:
Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների կողմից 2011 թվականի ընթացքում արված աշխատանքը, որը ներառում է անցնող տարվա ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկյան նախագծերին հայ դերասանների մասնակցությունը, միջազգային փառատոններում ունեցած հաջողությունները:
Հավաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը Սիլվիա Մինասյանին հանձնել է ՀՀ Մշակույթի նախարարության մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անվամբ` Հոլիվուդյան չափանիշների միջազգային կինոփառատոն հիմնելու և հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու ջանքերի համար: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել