
ՊԲ-ն տեսագրություն է ներկայացնում երեկվա կրակային հարձակումից և պատասխան գործողություններից
Քիչ առաջ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսագրություն հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժի կրակային հարձակումների և պատասխան գործողութունների մասին։
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ` ուշադրություն հրավիրելով էկրանին ֆիքսված ժամանակացույցին:
«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել