HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները վերելակից դուրս են եկել փրկարարների օգնությամբ

Հուլիսի 5-ին` ժամը 01:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

ԱԻՆ-ը նման հաղորդագրություններ տարածում է գրեթե ամեն օր։ Երեկ՝ հուլիսի 4-ին, ահազանգ է ստացվել, որ 9-ամյա երեխան արգելափակվել է Երևան քաղաքի Գրիբայեդով 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝  2008 թ. ծնված Բ. Յ.-ին դուրս են բերել վերելակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter