HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ենոքավանում բացվել է զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոն

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում բացվել է զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոն։ Վերջինս բացվել է ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակներում։ 

Բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախագահ Արտակ Չիբուխչյանը, հյուրեր Տավուշի մարզպետարանից, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպություններից,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լևոն Մնացականյանն ասել է. «Այսօր Ենոքավան համայնքում մենք ազդարարում ենք նոր ենթակառուցվածքի բացում, որը լի է համայնքի և տարածաշրջանի զբոսաշրջությունը զարգացնելու ներուժով և միտված է բավարարելու տուրիստների ակնկալիքները»:

Ըստ Մնացականյանի՝ զբոսաշրջությունն զարգացումն առաջնահերթ ուղղություններից մեկն է կառավարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համար:

«Այս կենտրոնը խոստանում է լինել կարևոր հանգրվան, տեղեկատվական կենտրոն և կարճատև հանգստի վայր այցելուների համար: Այն նաև նպաստելու է Ենոքավանի մասին տեղեկատվության տարածմանը և որպես զբոսաշրջային արժեշղթայի գործունեության արդյունք՝ նպաստելու է նոր հյուրատների և տուրիստական այլ ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter