
Ծառայության ոլորտի բոլոր ենթատեսակաների ծավալներն աճել են
Ծառայությունների ոլորտը 2017թ. առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ, 11 % աճ է գրանցել։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ծառայությունների ոլորտի ծավալը եղել է ավելի քան 524 միլիարդ դրամ։
Պաշտոնական տվյալներով՝ ոլորտում ծավալային աճ գրանցվել է բոլոր ենթակառուցվածքներում։ Իսկ ամենամեծ՝ մոտ 20 %-անոց աճ ունեցել է կացության և հանրային սննդի ոլորտը, որին ընդամենը 0,6 %-ով զիջել է ֆինանսական ապահովագրական գործունեության ոլորտը։
Այս երկու ոլորտներն այս տարվա հունվար-մայիսին ապահովել են ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալի ամենամեծ մասը։
Առաջին տեղում ֆինանսական ապահովագրական ոլորտն է` ավելի քան 117 միլիարդ դրամով։
Ծառայությունների ոլորտի արձանագրած ամսական տվյալներով՝ ոլորտի համար ամենաակտիվը եղել է մայիսը, երբ, դրան նախորդող չորս ամիսների համեմատ, արձանագրվել է և՛ ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը և՛ ամենամեծ աճը՝ 15 %-ով։
Ընդհանրապես, ԱՎԾ տվյալներով, 2016-ի բոլոր ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատությամբ, ծառայությունների ոլորտը տոկոսային աճ է ունեցել։
Եթե ծառայությունների ոլորտի ամսական տվյալները առանձնացված ներկայացնենք գծապատկերով, կստացվի այսպիսի պատկեր.
Մեկնաբանել