HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդմանը` «Նուբարաշեն» ՔԿՀ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, Քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք իրեր, այդ թվում' իր անձնագիրն ու 7 հեռախոսաքարտ: Սակայն, ըստ Հ. Հ.-ի, քրեական գործի հետագա քննության ընթացքում առգրավված անձնագիրն ու հեռախոսաքարտերը քրեական գործին չեն կցվել, իրեն չեն վերադարձվել և չպարզված հանգամանքներում կորել են:

Բացի դրանից, Հ. Հ.-ն հայտնել է, որ խուզարկություն կատարած քննիչն ու նշված գործողությանը մասնակցած ոստիկանության մի շարք աշխատակիցներ վերցրել են իրեն ու ընտանիքի անդամներին պատկանող 4 բջջային հեռախոսները, սակայն դրանք չեն արձանագրել համապատասխան քննչական գործողության ընթացքում, և մինչ օրս անհայտ է դրանց գտնվելու վայրը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ՔԿ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter