HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ․Կարապետյան․«Բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ ենք նախատեսում»

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն, ըստ անհրաժեշտության խմբագրական և այլ բնույթի ճշգրտումներից հետո, կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է, մասնավորապես, լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: 

Գործադիրի ղեկավարը նշել է. « Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»: 

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է, որ պետք է հրապարակվեն ոչ կարգապահ, ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հաշվետվությունը, թափանցիկ կառավարումը չափազանց կարևոր գործընթաց է. «Մենք այդ ուղղությամբ ենք գնալու»:

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
ամբիցիոզ ???????????????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter