HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Google Earth ծրագրով քարտեզի վրա տեղայնացվել են Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված հայկական քաղաքացիական բնակավայրերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը:

Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները:
Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն:

Նշագրումներով քարտեզը` ստորեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter