HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ոստիկանություն է ներկայացրել հաղորդում այն մասին, որ 2017թ․-ի հուլիսի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման` պայմանավորված ՀԿ-ի տարածք այցելելու հանգամանքով:

Ըստ տարածած հաղորդագրության` նախնական տեղեկության համաձայն` հարձակում գործողը եղել է կազմակերպության գրասենյակի հարևանությամբ բնակվող անձ, ով ագրեսիվ տոնով փորձել է իմանալ, թե ինչ նպատակով են շահառուները այցելում այդ տարածք: Վիճաբանությունը զուգորդվել է նշյալ անձի կողմից շահառուներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ: Քիչ անց իրավախախտին է միացել  նաև իր կինը և հնչեցրել սպառնալիքներ ու ատելության կոչեր` «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին:

Երբ Լիլիթ Մարտիրոսյանը փորձել է սթափեցնել իրավախախտներին՝ նախազգուշացնելով, որ կդիմի իրավապահ մարմիններին, իրավախախտի կինը հայտարարել է, թե աշխատում է քաղաքապետարանում և ոչնչից չի վախենում:

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք՝

իրավապահ մարմիններից իրականացնել դեպքի պատշաճ, անկողմնակալ քննություն և իրավախախտներին ենթարկել պատասխանատվության:

պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններից լինել անաչառ, արդար՝ պահպանելով օրենքի պահանջները, ինչպես նաև՝ հետևողական, որ նման միջադեպերի մեղավոր անձիք չխուսափեն պատասխանատվությունից:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնՀԿ

Տղամարդկանց առողջության Եվրասիական կոալիցիա (ECOM)

Գյումրու Պրոգրես քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

«Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու  Իրավունքների ՀԿ

«Ագաթ» ՀԿ

«Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter