HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի նախարարը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ոչ ԵՄ տարածաշրջանի հանրային բաժնի ղեկավար Սիժուխ Ժատինի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ԵՆԲ-ի հետ համագործակցության ամուր հիմքեր կան և հույս հայտնել, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը հետագայում ևս կշարունակվի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգմանն առնչվող հարցեր։

Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանը Վրաստանին կապող այս ճանապարհն կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ «Արդեն իսկ մեծածավալ աշխատանք է կատարվել, ճանապարհը կառուցվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան և բարձր որակով։ Կարևոր է, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեն նախանշված ժամկետների շրջանակներում, հնարավորին սեղմ ժամանակում»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի հատվածում աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter