HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին դեպքերին

Հուլիսի 6-ի բրիֆինգի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձություններին։ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հայտնում է, որ նա, մասնավորապես, ասել է հետևյալը.

- Ինչպես 2017 թ. հունիսի 22-ին ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մեր մտահոգությունն աճում է՝ կապված անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման ամենավերջին դեպքերը։

- Մենք ի գիտություն ենք ընդունել և երկրորդում ենք համանախագահների վերջին հայտարարությունը՝ կապված Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի մոտ բռնության նոր դեպքերի հետ, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

- Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական ցանկացած գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ու հետագայում բռնության դեպքերի բացառման ուղղությամբ։ Բանակցությունների անհապաղ վերսկսումն այս երկարատև ու վտանգավոր հակամարտության լուծման միակ ուղին է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter