HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ՊՆ սնունդ տեղափոխող բեռնատարը շրջվել է

Գայանե Սարգսյան

Այսօր` վաղ առավոտյան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով կողաշրջվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարը: ԴԵպքը տեղի է ունեցել 8:00-ի սահմաններում:

«ԿԱՄԱԶ» մեքենան ճամփեզրին կողաշրջվել է, ինչի հետևանքով բեռնատարում եղած սնունդը դուրս է թափվել: Մեքենայի վարորդը, ով պայմանագրային զինծառայող է, տեղափոխվել է տեղի զինվորական հոսպիտալ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ վարորդը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Թե որն է եղել վթարի իրական պատճառը, դեռևս պարզ չէ: Ականատեսների խոսքով` մեքենայի ընթացքին խանգարել են այդ տարածքով անցնող անասունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter