Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի առաջին հանդիպումը
Հանդիպմանը մասնակցել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը: Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ խմբի հետագա աշխատանքների ձևաչափը, նպատակների շրջանակը, կատարվելիք քայլերը։ Կողմերը ընդգծեցել են խմբի աշխատանքների ավելի լայն լուսաբանման և հանրայնացման կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի նիստեր կազմակերպել առնվազն երկու շաբաթը մեկ անգամ։
Մոջթաբա Խոսրով Թաջը նշել է, որ խմբի աշխատանքները և լուծվող խնդիրները թույլ կտան ապագայում զերծ մնալ փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում ծագող խնդիրներից։
Հովհաննես Ազիզյանը նշել է, որ խմբի աշխատանքներում կարևոր է նաև օպերատիվ անդրադառնալ կոնկրետ ընկերությունների առևտրի և ներդրումների հետ կապված խնդիրներին և առաջարկեց հաջորդ հանդիպումը կազմակերպել հուլիսի 14-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել