HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն՝ «Ոսկե Ծիրան» փառատոնից 40 ֆիլմ հեռացնելու վերաբերյալ

Այսօր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել «Ոսկե ծիրան» փառատոնի՝ իրենց ներկայացրած «Լսիր ինձ» ֆիլմը և մի շարք այլ ֆիլմեր փառատոնի ծրագրից հեռացնելու վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։

Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ հայտնեցին, որ իրենք սգի մեջ են (հունիսի 23-ին մահացել է կինեմատոգրաֆստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը) և իրենք ոչ մի ֆիլմ ցույց չեն տալու։

Արդյունքում, «Ոսկե Ծիրանը» որոշեց հեռացնել ամբողջ ծրագիրը, որտեղ առկա էին մոտ 40 ֆիլմ, որոնք ԼԳԲՏ հարցերից զատ անդրադառնում էին սոցիալական ոլորտինվերաբերող այլ խնդիրների, Ցեղասպանության հարցին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը և այլն։

Այս իրավիճակի պատճառը փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ։ Կինեմատոգրաֆիստների միության որոշումը, փաստացի ցույց տվեց, որ իրենք ոչ թե ֆիլմարտադրության շահերն են պաշտպանում, այլ որոշ մարդկանց, որոնք կարծում են, թե ֆիլմը չի կարող անդրադառնալ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ԼԳԲՏ հարցերը։

Այդ մարդկանց մոտեցումը նման է խորհրդային մի ժամանակահատվածի գրաքննությանը, երբ ռեժիսորներին չէր թույլատրում անդրադառնալ եկեղեցուն կամ Հայոց ցեղասպանության հարցին։

Հասկանալով, որ սա ոչ միայն խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, ստեղծագործական և արտահայտման ազատությունների ոտնահարում, այլ հարված նաև հայկական կինոարտադրությանը, մենք կոչ ենք անում Հայաստանի կինոարտադրողներին իրենց դիրքորոշումն արտահայտել հարցի շուրջ։

Մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար։ Հարկ է, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ը նույնպես վերանայի Կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը։

Հորդորում ենք նաև այս տարվա «Ոսկե Ծիրան» մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը։

Մեկնաբանություններ (4)

Կ.Սահակյան
Կարող ա Ոսկե ծիրանը սարքեք ոսկե ծիածան? Լավ են արել, որ չեն թողել: գնացեք եվրոպաներում ձեզ ցույց տվեք, գրկաբաց կընդունեն:
Վարազ Սյունի
Ես բացարձակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ. երկու ՉԱՓԱՀԱՍ մարդ արարածի միջև սերն ու համակրանքը ինչպե՞ս կարող է «այլասերվածություն» լինել: Այլասերվածությունը մեկ այլ մարդ արարածի վնա՛ս հասցնելն է: ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: ՎԵՐՋ տվեք վերջապես. Get over it. Եթե ոմանց սա դուր չի գալիս,ապա դա ձեր գործն է.ոչ ոք ձեզ չի ստիպում ձեր կենսաձևը փոխել: Բայց՝ դուք ի՞նչ իրավունքով եք դա «այլասերվածություն» անվանում: Հռոմի Պապի ասած՝ «ո՞վ եմ ես,որ (քննա)դատեմ»:
Վարազ Սյունի
Քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում է ապրում,իսկ հայն իրեն դեռ 12-րդ դարում ապրող կովկասյան (կիսավայրի) մի ցեղի նման է պահում: Գրիբոյեդովի ակումբի մտածելակերպով այդ «հայրենասերների» համար ամեն ինչում «մեղավոր» են սեռական փոքրամասնությունները,որոնք Արևմուտքից են «պատվաստված»՝ Հայաստանը «կործանելու» համար: Արդեն զավեշտի է հասնում այս ռուսամոլ պրոպագանդայի աստիճանը: Սեռական փոքրամասնություններն այսպիսի մարդկանց համար ՀԵՇՏ թիրախ են. քաջություն չունեն Հայաստանը իսկապե՛ս վնասող օլիգարխների դեմ դուրս գալու համար: Իսկական այլասերվածները նրանք են,ովքեր իրենց երկրի օրինական քաղաքացիների մի մասին ՀԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքներ տալը փորձում են խոչընդոտել:
Անի
եթե սա համարվում է գրաքննություն, ուրեմն միայն կողմ պետք է լինենք այդ գրաքննությանը մեր հասարակությունն այդ այլասերվածությունից ու խեղկատակությունից պաշտպանելու համար!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter