HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ:

Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության և դասախոսական կազմի հետ:

Այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը հանդիպել է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցերը:

ՉԺՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter