
Կարմիր Աղեկիում ակտիվ խոտհունձ է, գյուղի ամենակրտսեր աշխատողը 6-ամյա Վրույրն է
Դիանա Ղազարյան, Լարիսա Փարեմուզյան, Սարո Բաղդասարյան
Հայաստանի մարզերում այս օրերին ակտիվ խուտհունձ է։ Լոռվա դաշտերում հեռվից անգամ երևում են աշխատող տրակտորները։ Գյուղացիները անասունների համար ձմռան խոտ են պաշարում։
Լոռեցիներից շատերը դաշտում միմյանց օգնելով են աշխատում՝ եղանակային անկանխատեսելի պայմաններում աշխատանքը շուտ ավարտելու համար։
Կարմիր Աղեկիում ավանդույթ է միմյանց օգնելը։ Աշխատում են գործն արագ գլուխ բերել ու այլ գյուղացիների դաշտերը գնալ` աշխատելու։
Գյուղի ամենափոքր աշխատողը 6-ամյա Վրույրն է, որն առավոտյան վաղ պապի հետ գալիս է դաշտ, վարում 1964 թվի «ԶԻԼ 157» մակնիշի ավտոմեքենան, իսկ գյուղացիները դրա հետևից դանդաղ գնալով` մեքենայի կցորդն են գցում հավաքված խոտը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել