HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter