ՏՄՊՊՀ. «Շաքարավազի շուկայում թանկացումներ չկան»
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս ժամանակահատվածում առավել հետևողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն: Հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Ամփոփելով մոինթորինգի արդյունքները՝ ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:
Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: Այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից, կա ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,- արձանագրել է ՏՄՊՊՀ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել