
Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել