HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:

Ըստ այդմ, Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:

Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:

Ինչպես փոխանցում է Երևանի քաղաքապետարանը, շնորհավորելով նորանշանակ գործընկերներին՝ քաղաքապետը նշել է, որ նրանցից ակնկալում է հետևողական և արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter