HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալինի ջրանցքը մաքրվել է սելավաջրերից և ցեխից

Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է և պատրաստ է շահագործման: Այս մասին տեեկացնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով և ցեխով, ինչի հետևանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ մասնագետներն անմիջապես արձագանքել են ստեղծված արտակարգ իրավիճակին և նախորդ չորս օրերին տեղում աշխատել են 24-ժամյա գրաֆիկով' ջրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար: Ջրանցքի 1300 մ երկայնքի մաքրման աշխատանքներն իրականացվել են 7 միավոր տեխնիկայով:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի հավաստմամբ` այս պահին ափամերձ տարածքների և սպասարկման ուղիների մաքրման աշխատանքները շարունակվում են, ջրամատակարարումը վերսկսել է:

Թալինի մայր ջրանցքի երկարությունը 97 կմ է։ Ջրթողունակությունը 20.5 մ³/վ է։ Ոռոգում է, հիմնականում, Արագածոտնի և Արմավիրի մարզերի Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանների շուրջ 11 հազար հա հողատարածքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter