Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: Ըստ այդմ` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին' հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել