HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Երևանյան կինոերեկո» ֆիլմերի բացօթյա ցուցադրության շաբաթը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո երեկ Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, և Սիրահարների այգում:

Մինչև հուլիսի 16-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter