HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիան» վրացական օդանավով է թռչում Միջերկրական ծով

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսից սկսել է ոչ կանոնավոր չվերթների իրականացումը դեպի զբոսաշրջային քաղաքներ: Սակայն քանի որ բացի սրանցից՝ ընկերությունը կատարում է նաեւ թռիչքներ դեպի Միներալնիե Վոդի, Վորոնեժ, Բեյրութ, Թել Ավիվ, Թեհրան, օպերատորն ունի լրացուցիչ ինքնաթիռի կարիք: Ինչպես նախկինում գրել ենք, ավիաընկերությունն ունի միայն մեկ «Boeing 737-500»՝ գրանցված ՀՀ-ում որպես EK-73736: Միայն սրանով հնարավոր չէ իրականացնել բոլոր չվերթները, դրա համար էլ «Արմենիան» օգնության համար դիմել է իր վրացական գործընկեր «Georgian Airways»-ին:  

Այսպես՝ հունիսի 22-ից «Արմենիան» թռչում է հունական Սալոնիկ, հուլիսի 7-ից՝ կիպրական Լառնակա, հուլիսի 8-ից՝ իտալական Վենետիկ: Այս չվերթների ու դեպի Բեյրութ մի քանի թռիչքների համար հայկական փոխադրողն օգտագործել է վրացական գործընկերոջ «Boeing 737-700» օդանավը (վրացական գրանցման համարը՝ 4L-TGM): Չնայած դրան՝ թռիչքների կատարող է նշվել «Արմենիան» (չվերթները կատարվում են հայկական ընկերության կոդով, պատասխանատուն հենց հայկական կողմն է):

Flightradar24.com կայքի տվյալներով ներկայացվող այս չվացուցակում երեւում է, որ վրացական օդանավը շահագործել է թե «Georgian Airways»-ի (A9), թե «Արմենիայի» (RM) թռիչքները:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը ՀՀ-ում գրանցվեց «Արմենիայի» նոր «Boeing 737-700»-ը (EK-73786): Սակայն ինքնաթիռը տրվեց «Geogian Airways»-ին, որն այն մինչ օրս օգտագործում է առավելապես Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղեգծի վրա: Ավելին՝ այս տարի EK-73786-ը դուրս բերվեց ՀՀ օդանավերի ռեգիստրից ու գրանցվեց Վրաստանում (4L-TGO): Ավիացիայից տեղյակները չեն զարմանա այս փաստից, քանի որ «Արմենիայի» հիմնադիրները հենց «Geogian Airways»-ի տերերն են: Հավելենք նաեւ, որ «Արմենիայի» միակ օդանավի՝ EK-73736-ի նախկին օպերատորը նույնպես վրացական փոխադրողն էր:

Ստացվում է, որ վրացի տերերը, իրենց երկու ավիաընկերությունների ծանրաբեռնածություններից ելնելով, շարժակազմի տեղափոխություն են կատարում: Բացի դրանից՝ որոշ չվերթների դեպքում «Զվարթնոցը» «Geogian Airways»-ի համար ծառայել է որպես մատակարար օդանավակայան, որտեղից ուղեւորները մեկնել են Թբիլիսի, իսկ այնտեղից՝ նախանշված ուղղությամբ:      

Լուսանկարում՝ վրացական օդանավը՝ Սանկտ Պետերբուրգում (16.06.2017, Իգոր Դվուրեկով, jetphotos.com

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Աշխարհի 4 կողմում հայեր են ապրում,բայց Հայաստանն այդպես էլ մի նորմալ-կայուն գործող ազգային ավիաընկերություն չունեցավ: Սա ազգային խայտառակություն ու անհարգանք է՝ ազգի նկատմամբ: Սաղ օրը թողես ձևական-օդային «Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման» մասին խոսեն: Մոսկվայի՛ն ձեռք չի տալիս Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում. մեկ էլ տեսար Հայաստանը դադարեց ռուսական մարզ լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter