HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«85 տարեկան եմ, բայց աչքս հլա աշխատանքի մեջ ա»,- ասում է արևածագցի փայտագործը

Դիանա ՂազարյանԼարիսա ՓարեմուզյանՍարո Բաղդասարյան

Լոռու մարզի Արևածագ գյուղում մի փայտագործ է մնացել: 85-ամյա արևածագցի Աշոտ Աբրահամյանը 7 տարեկանից փայտագործությամբ է զբաղվում: Ճիշտ է՝ հիմա այդքան շատ չեն փայտագործի պատվերները, բայց մարզեցիների համար հիմնականում գյուղատնտեսական գործիքների փայտե մասերն է սարքում:

Քիչ չեն նաև փայտե շերեփների պատվերները, բայց դրանց քանակը պարոն Աշոտին չի գոհացնում։ Այդ պատճառով վերջին շրջանում գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ տանը կից այգին մշակում:

77 տարվա փայտագործը տարիներ առաջ պահարաններ, կահույք ու երաժշտական գործիք է սարքել։ Դրանց մի մասը վերանորոգման համար պահել է նկուղում, մյուս մասն էլ հյուրասենյակում ու ննջասենյակներում է դրված:

Հիմա էլ, պատվերներ ունենալու դեպքում, փայտագործը պատրաստ է փայտե կահույք պատրաստել.«Դեռ հլա աչքս աշխատանքի մեջ ա։ 85 տարեկան եմ, բայց աչքս հլա աշխատանքի մեջ ա։ Գյուղի մարդիկ ենք, գյուղին ենք սովոր։ Աչքներս բացել ենք գյուղում ենք, մինչև հմի էլ գյուղում ենք»։

Մեկնաբանություններ (1)

Գյուղը երկրի հիմքն է ...
Ոչ վաղ անցյալում, համարյա ամեն գյուղում դարբին ու պայտառ (նալբանդ), քարտաշ - որմնադիր, հյուսն - ատաղձագործ, բրուտ (կավագործ), հեքիմ, տատմեր (գինեկոլոգ), սնղչի (օրթոպեդ) .... տո գրբաց ու բաղտ բացող, թուղթ ու գիր անող ու քանդող եւ այլ կարեւոր մասնագետներ կային: Հիմա ինչ են մնացել՝ հհկ, բհկ - ական, գողա - տղայական գյուղապետեր ու փետեր, թաք ու բիր չոչ անող աշխատողներ ու հիմնականում՝ կռացած, հիվանդ, ընտրող պառավներ: Իսկ գյուղն, իսկապես, երկրի հիմքն է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter