Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 6-րդ կմ-ին հարակից ՋԷԿ-ը սնուցող ջրատար խողովակից տեղի է ունեցել ջրի արտահոսք, ինչի հետևանքով ավտոճանապարհի ասֆալտի շերտը (մոտ 20 մ երկարությամբ) վնասվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Իրականացվում են ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել