HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Մանուկյանը և Ալիռեզա Դաեմին քննարկել են էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկա անելիքներին։

Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։ Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրին՝ արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։

 Ալիռեզա Դաեմին նախարարին տեղեկացել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և ունեցած արդյունավետ քննարկումների մասին։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter