HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային քննարկում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացի շրջանակներում

Երևանում հուլիսի 12-ին արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի համանախագահությամբ կայացել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ) գործընթացի «Իրավական և ժողովրդավարական հավասարության» ենթախմբի աշխատանքային անդրանիկ քննարկումը: Այս մասին տեղեկացնում է արդարադատության մամուլի ծառայությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական նպատակն էր սահմանել ենթախմբի գործունեության հիմնական ուղղությունները, ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր նպատակի շուրջ ստեղծել առանձին աշխատանքային խմբեր:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առանձին աշխատանքային խմբերի ձևաչափով հանդիպումների և քննարկումների անցկացումը կնպաստի յուրաքանչյուր ԿԶՆ-ի առավել համակարգված իրականացմանը, թույլ կտա հնարավորինս ընդգրկուն դարձնել յուրաքանչյուր նպատակի իրականացման շուրջ ծավալվող երկխոսությունը պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու Կայուն զարգացման առանձին նպատակների շուրջ ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությանը և քննարկել խնդիրները լուծելու ուղիները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter