ՀԲՄ նախագահը Ջոնի Հոնի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է հայաստանյան բանկային համակարգի ներդրումային հնարավորությունները
Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր Զարգացման հայկական գործակալությունում հանդիպել է Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնի գլխավորած պատվիրակությանը:
Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայաստանյան բանկային համակարգի ներդրումային հնարավորություններին:
Մասնավորապես, քննարկվել է Հայաստանի բանկային համակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և հայկական բանկերի կապիտալի մեծացման նպատակով Հոնկոնգի ֆոնդային բորսայում IPO անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀԲՄ մամլո ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել