HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերի 97 զինծառայող ստացավ ծառայողական բնակարան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել են ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
 
Շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից են և գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: 
 
Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին և բարձրաստիճան զինվորականներին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով և ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter