Սերգեյ Ավետիսյանը մասնակցել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Սինգապուրում մասնակցել է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ֆորումի ընթացքում քննարկվել են համաշխարհային քաղաքացիական ավիացիայի ոլորտի նոր մարտահրավերները, դրանց արձագանքելու համար պետությունների կողմից անհրաժեշտ միջոցառումները և ոլորտի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կարևորությունը։
Կարևորվել են, հատկապես, համաշխարհային ուղևորափոխադրումների ծավալի աճի պայմաններում անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և վերջին շրջանում նկատելի զարգացում ապրող անօդաչու սարքերի շահագործման կարգավորումը։
Ֆորումի շրջանակներում Սերգեյ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով երկուստեք կարևորության հարցեր և ձեռք բերել հետագա համագործակցության պայմանավորվածություններ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել