HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Քրմոյան․ «Մինչև տարեվերջ կարդիականացվեն առողջության առաջնային պահպանման ծառայությունները քրեակատարողական բոլոր հիմնարկներում»

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Վերջինին մասնակցել են արդարադատության նախարարության, ԱՆ քրեակատարողական վարչության, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։

Հանդիպումը կազմակերպվել էր երկու երկրներում առկա բանտային առողջապահության խնդիրները և դրանց հնարավոր լուծումները համեմատության մեջ դիտարկելու և լավագույն փորձը փոխանակելու նպատակով:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների բարելավումը կառավարության ծրագրի գերակա խնդիրներից է, և այս ուղղությամբ արդարադատության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջապես արդիականացվեն առողջության առաջնային պահպանման ծառայությունները քրեակատարողական բոլոր հիմնարկներում:

«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության վրացական մասնաճյուղի ներկայացուցիչ Բակար Ջիկիան գոհունակություն է հայտնել բաց համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ նման ձևաչափով փոխգործակցությունները կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական ոլորտներում կատարվող բարեփոխումների հայկական և վրացական փորձը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման խնդիրների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter