
Yerevan Color Run 2017-ը լուսանկարներով
Նարեկ Ալեքսանյան
Երևանի կենտրոնում անցկացվեց Yerevan Color Run 2017 / Գունազարդ վազք 5 կմ-ը:
Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում:
Միջոցառման մասնակցության տոմսն արժեր 4000 դրամ. ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը:
«Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և երրորդ անգամ է անցկացվելու մայրաքաղաք Երևանում: Այն մարդկանց երջանկության ակնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:
Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել