«Հրապարակ». չինովնիկները մեծ պարտքե՞ր են կուտակել տպարանին
«Տիգրան Մեծ» տպարանին հայրենի չինովնիկները մեծ պատվերներ են իջեցրել և չեն վճարել: Հատկապես նախատոնական շրջանում մեր պաշտոնյաները սովետական ավանդույթի ուժով շնորհավորական բացիկներ են ուղարկում, որոնք տպագրվում են այստեղ, և դրանց դիմաց մեծ պարտքեր են կուտակել:
Նախօրեին, ի պատասխան «Հրապարակի» թղթակցի հարցի, տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը նշել է, որ տպարանին 120 միլիոն դրամ են պարտք, «բայց դրանք ոչ թե պաշտոնյաների, այլ իմ շրջապատի համար եմ արել»: «Եվ հետո, պաշտոնյաներն ինչո՞ւ պիտի չվճարեն. պատվեր տալու դեպքում պետական բյուջեից հատկացում կանեն»,- ասել է նա:
«Գուցե զանգում-խնդրում են, հետո մոռանո՞ւմ վճարել» «Հրապարակի» թղթակցի դիտարկմանը Մարկոսյանն արձագանքել է. «Դե, հա, նման դեպքեր էլ են լինում, բայց շատ չեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել