HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ԱԺ պատգամավորի «սովորական» և «միջին չափի» Նոր տարին

Երեկ Վարդան Այվազյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»: Թե սովորական ասելով՝ մենք ինչ ենք հասկանում, պատգամավորն ինչ է հասկանում՝ նա չմանրամասնեց:

Aravot.am-ի հարցին՝ ինչքա՞ն ծախս է Ձեզ համար Ամանորի տոնը՝ պատգամավորը պատասխանեց. «Էդ կնգաս գործն է, ես ինչ իմանամ: Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխատավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել, պրծել եմ, 310 հազար է, թե 205 հազար դրամ»:

Aravot.am-ի հարցին՝ մարդիկ իրենց ստացած սուղ աշխատավարձով այս տարի կարո՞ղ են Նոր տարի անել՝ նա պատասխանեց. «Ո՞ր մարդուն նկատի ունես, միջին աշխատավարձով ապրողը 110 հազար է ստանում, իսկ 110 հազար ստացողը ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»:

Երբ շեշտեցինք՝ խոզի բդո՞վ, պարոն Այվազյանը հեգնեց. «Հիմա կարող ա իկրայո՞վ անեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter