HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին ամուսինները ծեծել են միմյանց ու երկուսն էլ հայտնվել ամբաստանյալի աթոռին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդուհի Թադևոսյանի, Ալիխան Ղավալյանի և Սերգեյ Ղավալյանի վերաբերյալ քրեական գործը, որը, սակայն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Վարդուհի Թադևոսյանը չէր ստացել գործով մեղադրական եզրակացությունը: 

Նախկին ամուսիններ Վարդուհի Թադևոսյանն ու Ալիխան Ղավալյանը ամբաստանյալի աթոռին են հայտնվել՝ հարաբերություններ պարզելլիս ծագած վիճաբանության ժամանակ միմյանց ծեծի ենթարկելու պատճառով, ապա այդ «պատմության» մեջ են ներքաշել նաև իրենց հայրերին: 

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում Վարդուհի Թադևոսյանն ու Ալիխան Ղավալյանը հանդիպել են ու վերջինիս մեքենայով գնացել Դավիթ-Բեկ պողոտային հարակից տարածք, որտեղ իրենց փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ ծագել է փոխադարձ վիճաբանություն և ծեծկռտուք: 

Ըստ մեղադրանքի՝ Վարդուհի Թադևոսյանը ավտոմեքենայի մեծ ծեծի է ենթարկել Ալիխան Ղավալյանին` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և դեմքի աջ կեսի աջ թշային շրջանի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող են եղել: Բացի այդ՝ Վարդուհի Թադևոսյանն, ըստ մեղադրանքի կոտրել է նաև նախկին ամուսնու մեքենայի ապակիները: 

Ալիխան Ղավալյանն, ըստ մեղադրանքի,  ավտոմեքենայից դուրս է  ծեծի ենթարկել Վարդուհի Թադևոսյանին`ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: 

Ապա, Ալիխան Դավալյանը տեղի ունեցածի մասին պատմել է հորը՝ Սերգեյ Դավալյանին: Վերջինս որդուց տեղեկացել է նաև, որ Վարդուհի Թադևոսյանի հայրը` Մնացական Թադևոսյանը, զանգահարել է որդուն ու կատարվածի շուրջ զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատան դիմաց: 

Ըստ գործի՝ հանդիպմանը պայմանավորված վայրում ներկա են եղել Վարդուհի Թադևոսյանը, վերջինիս ծնողները՝ Մնացական և Սիրանուշ Թադևոսյաններն ու Սերգեյ և Ալիխան Դավալյանները:

Հանդիպման ժամանակ նրանց խոսակցությունը վերածվել է վիճաբանության ու փոխադարձ ծեծկռտուքի, որի ընթացքում Ալիխան Ղավալյանը երկաթյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վարդուհի Թադևոսյանի և Մնացական Թադևոսյանի մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Սերգեյ Ղավալյանն էլ, ըստ մեղադրանքի, իր հերթին է ծեծի ենթարկել Վարդուհի Թադևոսյանին` ֆիզիկական ցավ պատճառելու դիտավորությամբ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցնելով  նրա մարմնի տարբեր մասերին և ձեռքերով սեղմել է վնասված քիթը` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: 

Արդյունքում Ալիխան Դավալյանի հայրը՝ Սերգեյ Դավալյանը ևս հայտնվել է  ամբաստանյալի առոթին, իսկ Վարդուհի Թադևոսյանի հայրը գործով տուժող է: 

Գործի շրջանակներում Վարդուհի Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրք և 185-րդ հոդվածի  1-ին և 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ համապատասխանաբար՝ ուրիշի գույքը դիտավորության վնասելը և ծեծը:  

Ալիխան Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին, 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ համապատասխանաբար՝  դիտավորությամբ առղջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը  և ծեծի ենթարկելը: 

Դավալյանի հորը՝ Սերգեյ Դավալյանին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ և 118 -րդ հոդվածների հատկանիշերով: Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

Այսօր դատարանում Վարդուհի Թադևոսյանը հայտնեց որ կարիք չկա իր՝ մեղադրական եզրակացությունը չստանալու հիմքով հետաձգել դատական նիստը, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը հետաձգեց գործի քննությունը՝ հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 323 հոդվածի 2-րդ կետին՝ համաձայն որի՝ «Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նրան հանձնված է արդյոք մեղադրական եզրակացության պատճենը և երբ է հանձնված: Եթե նշված փաստաթուղթը հանձնված չէ, դատական նիստը հետաձգվում է երեք օրով` ամբաստանյալին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը»: 

Դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 5-ին է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter