HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապագան մերն է»-ն՝ ընդդեմ «Չենք լռելու»-ի

«Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին ցույցի՝ ընդդեմ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության, որը նախօրեին կրկին ահռելի հասարակական բողոքի ալիք է բարձրացրել՝ մեծ պրոֆեսիոնալիզմով պատրաստած, կուրացած զինվորի մասին պատմող իր տեսանյութով:

Այդ և «Չենք լռելու»-ի մնացած տեսանյութերը չեն արտացոլում բանակում առկա վիճակը, որը, շնորհիվ Արցախյան պատերազմի հերոս, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գործադրած տիտանական ջանքերի, միանգամայն նորմալ է և առողջ: Իսկ թերություններ և տականքներ կան բոլոր երկրների բանակներում:

Բոլորին հայտնի է (այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան նաև մամուլում), որ «Չենք լռելու»-ն Մայր աթոռի նախագիծ է: Տեղեկություններ կան անգամ, որ նախաձեռնությունն իր գործունեությունն իրականացնելու համար ամեն ամիս հարյուր հազարավոր դոլարներ է ստանում Էջմիածնից: Դա է պատճառը, որ «Չենք լռելու»-ի ռեպորտաժների մատուցման ոճը Հայաստանում աննախադեպ պրոֆեսիոնալիզմով է իրականացվում:

Եվ նման գումարների տիրապետելու պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ «Չենք լռելու»-ն ճանաչվածության առումով այնպիսի հաջողությունների է հասել, որի մասին Հայաստանի որևէ հասարակական ուժ երազել անգամ չէր կարող:

Մենք համոզված ենք, որ «Չենք լռելու»-ն PR-ի ոլորտում բարձրակարգ մասնագետների ծառայություններից է օգտվում: Այդ պրոֆեսիոնալիզմը փորձում է թաքցվել «ոչ պրոֆեսիոնալ, ձեռքերում դողացող» տեսախցիկի քողի տակ, ինչը նրանց հնարավորություն է տալիս պնդելու, թե «որևէ տեղից չենք ֆինանսավորվում»: Կարևոր է նաև այն, որ այդ նախաձեռնությունը որևէ հիմնադրամի գրանտից սկզբունքորեն չի օգտվում:

Մենք պահանջում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից իր կողմից աճեցվող նախաձեռնությանը պարտադրել խոսել բանակի մասին միայն լավը կամ ոչինչ:

Այդ նպատակով «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14-ին, Էջմիածնի Մայր տաճարի բակում՝ Կաթողիկոսարանի դիմաց, անց է կացնելու բողոքի ցույց՝ ընդդեմ «Չենք լռելու» նախաձեռնության:

Հրավիրում ենք բոլորին միանալ ակցիային: Եկեք ցույց տանք, որ մենք էլ չենք լռելու:

«Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյան

Մեկնաբանություններ (19)

Vardan
Barev dzez Hay Joxovurd!yes chem haskanum es«Ապագան մերն է» kazmakerputyun@ inchova mtacum?uzuma asi inch el linuma meka lava ha,menak lav @ asenq?e lavin lavenq asum vatinel vat!iranqen apush te markancen apushi tex drel?amota ay «Ապագան մերն է»,tenas dzez ova hovanavorum?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինձ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ հետաքրքրում թե ով է ֆինանսավորում «ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ»-ին: Ամենակարևորն այն է, թե ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ այդ փողով: Իսկ ՓԱՍՏՆ այն է,որ անում են բավականին կարևոր գործ:........................ «Ապագան մերն է» -ից ՀՀԿ-ական «Հայոց արծիվների» հոտը փչեց :........................ Իսկ կուրացած զինվորի դեպքը ուղղակի ԱՀԱՎՈՐ է. խոսքեր չկան:
Վարդան
Եկեղեցու օգուտը որն է՞ բանակի դիրքերի թուլացմաբ: հարյուր հազարավոր դոլարներ էլ չենք լռելուն չի ծախսում, ամենա շատը մի քանի հազար, դա էլ է շատ, ֆեյսբուքի խումբ են ու դա անվճարա:
Մի լռեք
Այ անգրագետ «Ապագան մերն է»... գնա դեմոկրատիայի մասին կարդա, ու հասկացի ազատ լրատվության ազդեցության դրական կողմերը, թե չէ ամեն ինչ քողարկելով ու թաքցնելով երկիր չես կառուցի. Երբ որ ժամանակին ոմն կապիտան Անդրանիկ Ավագիմյան, Վայքի զորամասում խփեց զինվորի բերանում ատամները կոտրեց, այ այդ զինվորի փոխարեն պետք է էդ «Ապագան մերն է»-ի ղեկավար Արմեն Ադամյանը ու էլի մի հատ էլ տենց ռազմական հոգեբան ունենք, այ դրանք լինեին, որ հիմա սութի : Էլի լիքը անուններ կան, որ կարելի է թվարկել...
Վահե-2010
Ապագան ապուշներինն է ? Դե եթե Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմնակիցները մտսծում են թե Մայր աթոռը հայ ժողովրդի երդվյալ թշնամին է և ֆինանսավորում է ազգի /ուրեմն և իր / կործանումը, եթե նրանք մտածում են, թե մենք բոլորս պետք է բանակում իշխող համատարած կաշառակերության և սպանությունների մասին լռենք, ուրոմն նրանց կուռքը հանդիսացող Յուրին էլ իր հերթին, պատերազմի պարագայում, նույն ձևով կկողմնորոշվի, և կկարծի թե ապագան իրենցն է, թե թշնամին մենք ենք:
Garry
Tesnes es Armen Adamyane tsarael a banakum...
Վահագ
տենց լավ չի, հաստատ անգլիացիների մատը խառը կլինի էս գործին, էկեք վաղը գնանք անգլիական դեսպանատան դիմաց ցույց անենք .ՃՃՃ
Անդրանիկ
Մեր տղերքը բանակում կծառայեն հանգիստ, եթե նման աննորմալ ու մեզ հայերիս ոչ վայել դեպքեր տեղի չունենան, իսկ նույնսիկ եթե տեղի են ունենում՝ պարտադիր պետք է բարձրաձայնվեն։ Ես չեմ հասկանում հոդվածի հեղինակի մտքի թռիչքը, որ նման երևույթներն ուզում է թաքցնի հանրությունից ու մի հատ էլ քննադատում է այն ՀԿ–ին, որ գոնե մի դրական գործա անում, իսկ թէ ու՞մ հովանավորության տակա անում դա բացարձակ նշանակություն չունի։
H......e
«Ապագան մերն է» կխնդրեի ձեր ցույցով հեռու մնալ Մայր Աթոռի տարածքից:Ցույցի համար շատ ավելի հարմար ու ճիշտ տեղեր կան և բավական է ամեն ինչի մեջ կաթողիկոսին խառնեք, համապատասխան մարդկանց դիմեք: Դուք գնացեք ծառայելու,թող ձեր աչքը հանեն,ձեզ գժվացնեն ,հետո էլ սպանեն ու թող ձեր շրջապատն ասի մեր բանակը նորմալ է ու առողջ:
Մաեստրո
Բայց որ Կաթողիկոսի վիլլայի առաջ եք ուզում ցույց անել` դա ընտիր ա: Կարելին ա մի լավ ղժժալ:
Արմեն
Ես կարծում էի, որ Հետք-ը գոնե «վիրավորվածի» կարգավիճակ րի ընդունի: Ինչ ա նշանակում եկեղեցու նախագիծն ա: Կարելի է ճշտել որտեղից ձեզ նման ինֆորմացաի: Թե, եթե լրագրողի մտքով անցավ նման մի միտք որը չի համապատասխանում իրականությանը, ապա ամեն գնով պիտի ապացուցի այն, թեկուզ բացարձակ սխալը: Հարգելի Արմեն Ադամյան, ձեր նախաձեռնածը համարում եմ անհիմն քայլ. վիրավորանք բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են ու ում մասին բարձրաձայնել է «Չենք լռելու»-ն: Սա նաև եկեղեցու դեմ է ուղղված, եթե դուք կարծում եք, որ խաղաղ պայմաններում հայկական բանակում պետք է տիրի այն անառողջ մթնոլորտը որը ներկայումս կա, ուրեմն գնացեք ու ինքներդ ծառայեք այդ մթնոլորտում ու թող ձեր աչքը հանեն, որ հասկանաք ինչն ինչոց է:
Hovik
Araj Kyanqi xosq!!!
Anushavan
tekuz satanaic finansavorvi ete da kogni es hivand erkri aroxjacman@ es erk cerov koxm em
Karen
հիմարություն է, չեմ կարծում որ կտրիճը լինի նման նորմալ եւ բարոյական նախաձեռնության ետեւում, խաչատուրովն է ազգի հերոս՞, հա հա հա : արդեն պարզ է ով ա ադամյան արմենի «կռիշը»  Բենթլի սամոյի վեղարի պոպոզն ա երեւում
Լիլիթ
էդ ինչի հանկարծ? ամբողջ Հայաստանում մի հատ նախաձեռնություն եղավ, որ բանակում կատարված ու դեռ շարունակաբար կատարվող իրականությունը ի ցույց ժողովրդի դրեց, վռազ ուզում եք բերանները փակեք? մենք էլ լրագրողներով նույն էդ օրը նույն ժամին նույն տեղում մեկ այլ ցույց կանենք, որ հանգիստ թողնեք -ին.............................................. էս երկրում ոչ մեկն իր գործով չի զբաղվում, մարդիկ էլ ստիպված պաշտոնավորների աչքն են մտցնում իրականությունը, որ գոնե տեղներից վեր կենան,,,,,, գոոոնեեեեեե.......................................
Edvard
Inch e nshanakum պարտադրել խոսել բանակի մասին միայն լավը կամ ոչինչ: Meky lini dzez harcni, te zinvori achqy hanelu mej vorn er lavy? kam edqan spanutyunneri mej lav ban ka? chen el amachum, tesan vor arden hasarakutyuuny voti kangnec, carnvel en irar, el chen karum hech ban anel, stipvac dzernery prpurneric en kaxum
Andranik
Սրանք առաջին տրանշն են ստացել Խաչատուրովից, ..դե....բանակում նույն զինվորներից ստացված գումարներից........ մոլոդեց
Անուն
Չեմ հավատում, որ «Չենք լռելու»ն հովանավորվում է Կաթողիկոսի կողմից, բայց եթե այդպես է, ուրեմն փորձումա մտնել իր դերի մեջ։ Հարգելի «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյան դու չե՞ս հասկանում, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ դու և ոչ էլ մյուսները՝ խոսքս նորմալ կյանքով ապրող երիտասարդների մասին է, իսկ քո մասին չգիտեմ, այս երկրում ապագա չունեն։ Եթե լռես, գլխիդ հա էլ կխփեն։ էս մարդիկն էլ ես ձևով են պայքարում անարդարության դեմ։ Քանի դեր էս երկրում ապահովվություն չկա դրա համար էլ մեջտեղ չեն գալիս։ Իսկ քո ասած բանակի լավ բաներից մեր ամբողջ հեռուստահամակարգը խոսումա, թերևս վատից չի էլ կարա խոսա եթերից, բայց գիտեմ որ բոլորն էլ կուլիսների ետևում խոսում են։ Օրինակ մարտի 1-ի դեպքերը՝ տեսնում ու հասկանում էին մի բան, բայց մեկնաբանում մեկ այլ բան։ Դե գնա ու ապագա ստեղծիր։
Anush
Bayc ays inch himar erkir dardzav((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter