Քաղաքացին ընկել է Դեբեդ գետը (լրացված)
Հուլիսի 17-ին` ժամը 15:29-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:
Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին՝ այսօր առավոտյան վերսկսելու պայմանով:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09.57-ին, որոնողափրկարարական աշխատանքնեը վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար:
Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մեծ Այրում-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել